eBay-ում վաճառքի հանված ամենատարօրինակ իրերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենատարբեր իրերի վաճառքի համար նախատեսված կայքը վերածվել է հին իրերի պահոցի, որոնց աճուրդի հանելու մասին դուք երբեք չէիք մտածի: Պետությունների վաճառքից մինչև մարմնի մասերի վաճառք. ահա eBay-ում վաճառքի հանված ամենատաօրինակ իրերի ցուցակը.

«Հոլիվուդ» նշանը 2005թ.-ին վաճառվել է 450 400 դոլարով

Կարդինալ Յոզեֆ Ռաթցինգերի Volkswagen-ը 2005թ.-ին վաճառվել է  277 171, 12 դոլարով

2004թ.-ին Minas Gerais օդանավակիրն աճուրդի է հանվել, սակայն որոշ ժամանակ անց հանվել է կայքից

1977թ.-ին, իբր, Էլվիս Փրեսլին համերգից հետո թողել է այս ջուրը, որի մի քանի կաթիլ վաճառվել է 455 դոլարով

Այն բանից հետո, երբ 2007թ.-ին Բրիթնի Սփիրսը սափրեց գլուխը, նրա մազերը աճուրդի հանվեցին eBay-ում 1 մլն դոլարով

Գերմաներեն լեզվի ասոցիացիան որոշեց վաճառքի հանել լեզուն, որպեսզի ուշադրության հրավիրի Գերմանիայում  անգլերենի ազդեցության աճին

Ավստրալիայի բնակիչը փորձել է վաճառել Նոր Զելանդիան 0,01 ավստրալական դոլարով

4 ավստրալացիներ վաճառել են ուրախությունը՝ 1300 ավստրալական դոլարով

Այս գոլֆի գնդակները սովորական գնդակներ չեն. դրանք կուլ էր տվել օձը, որից հանվել էին գնդակները վիրաբուժական ճանապարհով: Վաճառվել են 1400 ավստրալական դոլարով

Եվս մեկ երկիր, որը վաճառքի է հանվել՝ Իսլանդիան՝ 2008թ.-ի ֆինանսական ճգնաժամի պատճառով

Բրիտանացի ռադիոդիջեյի կինը վաճառել է վերջինիս Lotus Esprit սպորտային մեքենան 50 պենսով այն բանից հետո, երբ իմացել է, որ ամուսինը դավաճանում է իրեն

«Մաքդոնել Դուգլաս» կործանիչը վաճառքի է հանվել, սակայն հետախուզությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ այն կարող է վաճառվել միայն ԱՄՆ քաղաքացուն, ով չպետք է լքի ամերիկյան օդային տարածքը

Բրյուսելյան կաղամբը վաճառքի է հանվել 2000 դոլարով

Indiana Firebirds ֆուտբոլային ակումբը վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Ռեզինե այս բադիկը վաճառվել է ընդամենը 100 դոլարով

Յուտայի բնակչուհին վաճառել է իր ճակատը, որի վրա դաջված է GoldenPalace.com կայքի գովազդը, կայքի հասցեն մեկընդմիշտ կմնա նրա ճակատին

Հյուսիսային Կարոլինայի բնակիչը 2000թ.-ին որոշել է վաճառել կյանքի իմաստը 3,26 դոլարով

Ֆլորիդայի բնակիչը որոշել է վաճառել լյարդը 5,7 մլն դոլարով, սակայն կայքը հեռացրել է հայտարարությունը

Տղամարդը 300 հազար դոլարով վաճառքի է հանել իր կյանքը կնոջ մահից հետո: Արդյունքում նա մեկնել է ճանապարհորդության և գրել «Վաճառված կյանք» գիրքը, որը Դիսնեյը ցանկանում է էկրանավորել




Լրահոս