Հյուսիսային պողոտայում ակտիվիստների նոր խումբը զինվորների համար գումար և ծխախոտ է հավաքում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-7-ը Հյուսիսային պողոտայում «Մենք» երիտասարդական նախաձեռնությունն իր հերթական ակցիան է անցկացնելու, որը կրում է «Սատարենք սահմանապահ հայ զինվորին և գյուղացուն» խորագիրը:

Ակցիայի շրջանակներում վերոնշյալ տարածքում դրված են լինելու արկղեր, որտեղ կհավաքվի այն ամենը, որն անհրաժեշտ է հայ զինվորին և գյուղացուն (քաղցրավենիք, ծխախոտ, հագուստ, հիգիենայի պարագաներ):

Armlur.am-ը զրուցեց նախաձեռնության անդամների հետ` հասկանալու համար, նախաձեռնությունը Պաշտպանության նախարարության հետ համաձայնության հասե՞լ է այս ակցիան իրականացնելու համար: Armlur.am-ը զրուցեց նաև անցնող քաղաքացիների հետ, ովքեր նշեցին, որ մեր բանակն այնքան հզոր է և զինվորներն էլ ապահովված, որ ծխախոտի կարիք չունեն:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս