«Չե՛ք անցկացնի»-ի անդամները վաղվա հանրահավաքին ոստիկանության կողմից խոչընդոտներ են սպասում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ոստիկանության Կենտրոնականի բաժին էին բերման ենթարկվել «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության չորս անդամներ՝ Արթուր Մինասյանը, Հրայր Մանուկյանը, Կարպիս Փաշոյանը և Հայկ Ավետիքյանը։

Մոտ երկու ժամ ոստիկանության Կենտրոնականի բաժնում մնալուց հետո ակտիվիստներն ազատ են արձակվել և նրանց նկատմամբ արձանագրություն է կազմվել` հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու հոդվածով։

Բերման ենթարկված Հրայր Մանուկյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այդ ժամանակ «Ոչ»-ի գրաֆիտիներ էին անում և իրենց մոտեցել են ոտիկանության աշխատակիցներն ու ասել, որ հասարակական վայրերը ոչ նպատակային են օգտագործում: Հրայրի խոսքով, իրենցից յուրաքանչյուրն ընդամենը մեկ գրաֆիտի է հասցրել անել, քանի որ, ըստ նրա, ոստիկանությունը նախապես տեղյակ է եղել նրանց ծրագրերի մասին:

Հրայրը նշեց, որ դրանից հետո ևս մեկ ակտիվիստի են բերման ենթարկել, իսկ երեկ էլ իրենք իրազեկման երթ են անցկացրել: Հավելենք, որ վաղը` Ազատության հրապարակում «Ոչ»-ի հանրահավաք է լինելու, Հրայրի խոսքով, իրենց հանդեպ վաղը ևս հնարավոր է ճնշումներ լինեն:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս