Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իտալիայի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները` առաջնահերթ կենտրոնանալով վարչախմբի նախաձեռնած Սահմանադրության փոփոխության իրական նպատակների, ինչպես նաև համակարգային կոռուպցիայի և ահագնացող արտագաղթի վտանգավոր հետևանքների վրա:

Նախագահը ներկայացրել է իր գնահատականները հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում դիտարկվող լարվածության էսկալացիայի պատճառների վերաբերյալ:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակին և հեռանկարներին:




Լրահոս