Սերժ Սարգսյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում. Արամ Կարապետյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքին մասնակցում էր նաև «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ հանրահավաքին մասնակցում է որպես քաղաքացի:

Արամ Կարապետյանն ասաց, որ չի հասկանում այժմ փոփոխություններ անցկացնելու պատճառները:

«Փորձը ցույց է տալիս` մեզ մոտ ինչքան սահմանադրությունը փոխում ենք ոչ պատրաստված, այնքան ավելի վատ կացության մեջ ենք ընկնում: Իմ տպավորությամբ Սերժ Սարգսյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս