Նա կորցրել էր աշխատանքը, ընտանիքը, սակայն 15 տարի անց որդին գտավ նրան՝ շնորհիվ երաժշտության (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակին Դոնալդ Գուլդը կարող էր վստահաբար ասել, որ կյանքը հաջողվել է. կարիերա ԱՄՆ ռազմածովային ուժերում, սիրող կին, երեխա, սակայն դաժան ողբերգությունը ոչնչացրեց ամեն ինչ:

1

Դոնալդի կինը մահացավ ավտովթարի ժամանակ: Չհաշտվելով այդ կորստի հետ՝ նա դարձավ հարբեցող: Նրան զրկեցին ծնողական իրավունքից և հեռացրին ռազմածովային ուժերից:

Տղամարդը թափառական կյանք վարեց մոտ 15 տարի, մինչ տեղի ունեցավ անհավատալին: Նրա հարազատ Սարասոտե (Ֆլորիդա) քաղաքում փողոցային փառատոնի ժամանակ Դոնալդը որոշեց հիշել իր «երաժշտական» երիտասարդությունը:

Դոնալդի նվագը դարձավ համացանցի հիթ, որը ցուցադրեցին նաև տեղական հեռուստաալիքները: Որոշ ժամանակ անց նա մի շարք առաջարկներ ստանալով՝ որոշեց վերսկսել կյանքը: Նրա 18-ամյա որդին, տեսնելով հոր մասին սյուժեները, ճանաչեց նրան:

5

Տեղի ունեցավ նրանց խոսակցությունը,սակայն դեռևս սկայպի միջոցով: Դոնալդը չկարողացավ զսպել արցունքները:

8




Լրահոս