«Էրեբունի-Երևան 2797» սոցիալական ծրագիրի շրջանակներում նվերներ են տրամադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 3-րդ օրն է, որ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առթիվ մեկնարկած սոցիալական ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվում Հայրենական պատերազմի վետերանների, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցների, Արցախում զոհվածների, Արցախյան պատերազմի հաշմանդամների, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող, գիտության և մշակույթի գործիչների, վաստակաշատ բուժաշխատողների և մանկավարժների ընտանիքները:

Նվերներ կստանան նաև բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայերի, երիտասարդ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքներ, ինչպես նաև 100 և ավելի տարիք ունեցող տարեցներ և ցեղասպանությունը վերապրած անձինք: Ծրագրի 3-րդ օրը նվերներ կստանա ընդհանուր թվով 374 ընտանիք:




Լրահոս