Վարչապետը` Գագիկ Ծառուկյանին «բամփելու» խոստման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որում նա ասել էր, թե իր մտքում ունի երկրի հաջորդ նախագահին: Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել հենց Սերժ Սարգսյանին:

Իսկ հարցին, թե ունի՞ արդյոք իր մտքում երկրի հաջորդ նախագահին, նա ասաց, թե կոռեկտ չի համարում խոսել այդ մասին, քանի որ դեռ երեք տարի կա:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին բամփելու մասին իր խոսքերին` նա մի քանի պատգամավորների և լրագրողների խորհուրդ տվեց զբաղվել երկրի համար կարևոր գործերով, ոչ թե ընկնել այդպիսի արտահայտությունների հետևից` հավելելով, որ նա այդ արտահայտությունը ընդհանուր է արել:

Մանրամասենրը` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս