Ռաֆայել Բենիտեսին կարող են պաշտոնանկ անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի ճակատագիրը հարցականի տակ է: Մոտ ժամանակներս հնարավոր է նրան պաշտոնանկ անեն, գրում է El Economista-ն։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Արքայական ակումբին սպասվում է երկու հանդիպում ֆրանսիական ՊՍԺ-ի հետ՝ հոկտեմբերի 21-ին և նոյեմբերի 3-ին, իսկ Իսպանիայի առաջնությունում «Ռեալ»-ը կխաղա «Սելտա»-ի, «Սևիլիա»-ի և «Բարսելոնա»-ի հետ։

Այդ հանդիպումներում բացասական արդյունքի դեպքում Բենիտեսին կարող են հեռացնել զբաղեցրած պաշտոնից: Հավելենք, որ Իսպանիայի առաջնության յոթ տուրից հետո «Ռեալ»-ը 15 միավորով երկրորդ հորիզոնականում է։ Նույնքան միավոր ունեն նաև «Սելտա»-ն և «Բարսելոնա»-ն։




Լրահոս