Հայաստանի ռուսական ռազմակայան կբերեն պահակային շներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմափոխադրական ավիացիայի ինքնաթիռներով Դոնի Ռոստովից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան կտեղափոխեն տասը պահակային շներ, որոնք նախատեսված են զինապահեստների եւ մարտական տեխնիկայի հավաքակայանների պահպանության համար: Այդ մասին «Արմենպրես»­ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Պահակային շներին Դոնի Ռոստով են բերել մերձմոսկովյան կինոլոգիական ուսումնական կենտրոնից, որտեղ դրանք հատուկ պատրաստություն են անցել: Շներին կօգտագործեն ինչպես ստացիոնար պահակակետերում, այնպես Էլ ազատ պահակության մեջ: Չորսոտանի պահակները հիմնականում ծառայում են գիշերային ժամերին եւ եղանակային բարդ պայմաններում, երբ մարդու համար դժվար Է օբյեկտի մատույցները հսկել անվտանգ հեռավորության վրա:

Շունն զգում Է մարդու մոտենալը եւ կարող Է այդ մասին նախազգուշացնել զինվորական պահակներին: Պահակային ծառայության մեջ օգտագործվում են հիմնականում այնպիսի ցեղատեսակների շներ, ինչպիսիք են՝ գերմանական, արեւելաեվրոպական եւ կովկասյան հովվաշները: Նաեւ հանդիպում են ռոտվեյլերներ եւ նույնիսկ այնպիսի հազվագյուտ ցեղատեսակ, ինչպիսին բելգիական հովվաշունն Է: Ներկայում ՌԴ Հարավային ռազմական օկրուգում




Լրահոս