Անկարայի նախազգուշացումը Վաշինգտոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ Անկարան անթույլատրելի է համարում ռազմական աջակցության ցուցաբերումը Քրդական ժողովրդավարական միությանը, գրում է vestikavkaza-ն:

«Ոչ ոք չի կարող մեզ վստահեցնել, որ զենքը, որը մեր դաշնակիցները մատակարարում են Քրդական ժողովրդավարական միությանը, չի հայտնվի Քրդստանի աշխատավորական կուսակցության ձեռքում»,- հայտարարել է նա թուրքական ԶԼՄ-ների հետ ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ աջակցությունը, որը ցուցաբերվում է  Քրդական ժողովրդավարական միությանը, «Թուրքիայի դեմ ուղղված քայլ կդիտարկվի»:

«Եթե ռազմական աջակցություն ցուցաբերվի Քրդական ժողովրդավարական միությանն ու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, ապա Թուրքիան Սիրիայում կկիրառի նույն միջոցները, որը կիրառեց Հյուսիսային Իրաքում»,- Hurriyet-ը մեջբերում է Դավութօղլուի խոսքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը տեղեկացրել էր, որ կոալիցիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռները 50 տոննա զինամթերք են գցել Սիրիայի հյուսիսում գտնվող Հասեկե մարզում: Պենտագոնը հաստատել էր այդ տեղեկությունը:




Լրահոս