Կարծում եմ` նոր սեփականատերը կկարողանա վերազինել էներգետիկ համակարգը. Նաիրա Նահապետյանը` ՀԷՑ-ի վաճառքի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Իրան գործարար համաժողովին այսօր մասնակցում էր նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը: Նա Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի բիզնես միջավայրը բավական գրավիչ է օտարերկրա գործարարների համար:

Մեզ հետ զրույցում Նահապետյանն անդրադարձավ նաև Հայաստանի էներգետիկ դաշտում տիրող իրավիճակին` մասնավորապես «Տաշիր» ընկերության կողմից ՀԷՑ-ի գնման մասին:

«Էներգետիկ համակարգն իսկապես ծանր վիճակի մեջ հայտնվեց, դա էներգոհամակարգի մաշվածությունն է: Ես մի քանի անգամ ասել եմ, որ պետք է համակարգի վերանորոգման աշխատանքներ կատարել: Կարծում եմ` նոր սեփականատերը բավականին մեծ ծրագրերով է հանդես գալու և կկարողանանք համակարգը նորոգել:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս