«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի ենթարկվող դատապարտյալները հրդե՞հ են բռնկել. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը ահազանգ ստացավ, որ այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում լարված մթնոլորտ է: Ահազանգողները անազատության մեջ հայտնված քաղաքացիների հարազատներն են, ովքեր վստահեցրին, որ ՔԿ հիմնարկում ծեծկռտուք է սկսվել:

Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ իրենց հայտնի է դարձել, որ ծեծողները, ըստ երևույթին, ՔԿՀ աշխատակիցներ են, ովքեր դիմակավորված են եղել: Սա խուճապի մեջ է գցել կալանավորներին և դատապարտյալներին: Արդյունքում ծեծկռտուքն այնքան է թեժացել, որ վախեցած դատապարտյալները իրենց խցերում ինչ-որ իրեր են վառել, և հրդեհ է բռնկվել:

Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՔԿՎ հանրային կապերի վարչությունից: Վարչության պետ Գոռ Ղլեչյանը պաշտոնապես հերքեց, որ նման բան է եղել:

Այդ դեպքում թե իրականում ինչն է մարդկանց խուճապի մեջ գցել, դժվար է ասել, սակայն խուճապի մեջ հայտնված քաղաքացիները վստահեցնում են, որ ամեն ինչ ավելի քան լուրջ է:




Լրահոս