Օձերը ներխուժել են բնակարաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում նկատվել է օձ. որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշի 11-րդ փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն օձը բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:




Լրահոս