Ի՞նչ է ասել Վազգեն Սարգսյանը` տեսնելով ոճրագործներին. 16 տարի անց ԱԺ դահլիճում եղած պատգամավորները վերապրում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

16 տարի առաջ, 1999թ. հենց այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանում տեղի ունեցավ խոշոր ահաբեկչություն, ոճիր, ինչի նույնարժեք զուգահեռները դժվար է գտնել Հայոց պատմության մեջ: Խորհրդարանում՝ նիստի ժամանակ, գնդակահարվեց մեր պետականությունը: Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը եւ Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը սպանվեցին Հունանյան եղբայրների ղեկավարած ահաբեկչական խմբավորման անդամների կողմից արձակված կրակոցներից:

Հոկտեմբերի 27-ը սոսկ անհատների, նշանավոր քաղաքական-պետական գործիչների, երկրի բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ իրականացված ահաբեկչություն չէր: Այն իր հետեւանքներով դարձավ Հայոց պատմության ամենասեւ էջը, անկախության շրջանի քաղաքական ընթացքի բախտորոշ ջրբաժանը: Երկու ամենաազդեցիկ ու ժողովրդական գործիչների՝ երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ղեկավարների սպանությամբ խաթարվեցին այն հակակշիռները, որոնք ժողովրդավարության, առողջ քաղաքական կյանքի գրավական էին եւ արգելապատնեշ՝ բռնատիրական մենիշխանության հաստատման ճանապարհին:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես Հայոց պատմության ամոթալի էջը, եթե նույնիսկ ինչ-որ ժամանակ անց անգամ վերացվեն կատարվածի քաղաքական հետեւանքները:
Այդ օրը Ազգային ժողովի դահլիճում գտնվող պատգամավորները սարսուռով են հիշում կատարվածը: Կրակոցներ, սթրես, անճարություն, անկարողություն: Հարազատ ու թանկ մարդկանց կորուստի զգացումը տարիներ անց չի սպիանում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս