Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. մեքենան գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում “Ֆոլցվագեն Պասսատ” մակնիշի 32 ԼՏ 907 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր գյուղերի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: 
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ծաղկահովիտի բժշկական կենտրոն: Վարորդը և վիրավորը ավտոմեքենայից դուրս են շպրտվել և նրանց օգնություն են ցուցաբերել գյուղացիները, Արագածի ոստիկանները և հրշեջ-փրկարարները: Ոստիկանությունը պարզում է վարորդի և ուղևորի ինքնությունը: 




Լրահոս