Շատ բան է արվել նոր ոստիկանության ձևավորման քառամյա ճանապարհին. Աշոտ Ահարոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը սոցցանցի իր էջում հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Ուղիղ չորս տարի առաջ ՀՀ Նախագահի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ. նոր ժամանակների ու մարտահրավերների առջև՝ իրավապահ կառույցը արմատական բարեփոխումների կարիք ուներ:
Եվ Գործը Հավատից էր սկսվելու՝ ոստիկանության դերակատարության ու ոստիկանի առաքելության հավատի ամրապնդումից:

Մեր տարածքը չափազանց փոքր է նույնիսկ բարեփոխման ուղղությունների թվարկման համար՝ ոստիկանության կառուցվածքային ու կադրային փոփոխություններ, օրենսդրական դաշտի և միջազգային գործընկերության բարեփոխում, արմատական վերափոխումներ մասնագետների պատրաստման և տեխնիկական վերազինման ասպարեզում, հանրային վստահության ամրապնդմանն ու քաղաքացու հետ համատեղ աշխատանքին ուղղված ծրագրերի իրականացում, նոր ստորաբաժանումներ, նոր համակարգեր, նոր համազգեստ…
Իրոք՝ չթվարկենք, պարզապես դիտենք տեսանյութը, որը նույնպես արվածի մի մասն է ընդգրկում, մանրամասները թողնելով հանրության անաչառ գնահատմանը, իսկ ամբողջը՝ մեր ժամանակների ապագա ուսումնասիրողների արժևորմանը» :




Լրահոս