Forbes-ը 3-րդ անգամ անընդմեջ Պուտինին աշխարհի ամենաազդեցիկ մարդ է ճանաչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes պարբերականն արդեն 3-րդ տարին անընդմեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աշխարհի ամենաազդեցիկ մարդ է ճանաչել՝ 2015թ. արդյունքների համաձայն, փոխանցում է Elle.ru-ն:

Երկրորդ տեղում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է: Ինչպես գրում է պարբերականը, ակնհայտ է, որ Մերկելի քաղաքական աճը կապված է ուկրաինական ճգնաժամի և ներգաղթյալների խնդրի լուծման հարցում մասնակցության հետ:

Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամային «բրոնզն» է բաժին հասել, ով անցած տարի երկրորդ տեղում էր: Ակնհայտ է աշխարհում ԱՄՆ նախագահի ազդեցության նվազումը:

Առաջին 5-յակում են հայտնվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս