Գերմանիան հետաքննություն է սկսել ֆեյսբուքի դեմ

Գերմանիայի դատախազությունը հետաքննություն է սկսել ֆեյսբուքի դեմ այն պատճառով, որ այդ սոցիալական ցանցը չի հեռացնում ռասիստական գրառումները, փոխանցում է Vesti.ru-ն:

«Մենք գտնվում ենք հետաքննության վաղ փուլում»,-ասվում է Համբուրգի դատախազության հաղորդագրության մեջ: Դատախազության մոտ է տեղակայված ֆեյսբուքի գրասենյակը, որտեղ մշակվում են գերմանացի օգտատերերի տվյալները:

Հետաքննությունը սկսվել է Հյուսիսային, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով ֆեյսբուքի ստորաբաժանումների ղեկավար Մարտին Օտտի նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում է, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ֆեյսբուքին աջակցել իշխանություններին ռասիստական դրսևորումների դեմ պայքարի հարցում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան