Րաֆֆի Հովհաննիսյանին փորձում են քննադատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգության” վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
1. այն բանում, թե իբր ապրիլի 9-ին նա ,լքել էե ժողովրդին ու գնացել Ծիծառնակաբերդ: Հավաքված բազմության ճնշող մեծամասնությունը նրա հետ գնացել է Ծիծեռնակաբերդ /իբրեւ եկու հատվածներում եղած ականատես եմ ասում/, մի հատվածին ես եմ ուղեցել եւ միացրել նրան, մի հատվածը /նրանց թվում՝ անգամ իմ կինը, շատ ծանոթներ/, ինչպես ինքը խոստովանեց գիշերը, չի լսել հայտարարությունները, այլապես կմիանար: Այդ հատվածի մոտ էլ մնացել է Զարոհւի Փոստանջյանը: Մի շատ փոքր հատվածի նպատակն այդտեղ մնալն էր՝ չնայած գիրետ, որ դրված պատը չի անցնելու, ովքեր լսելով հայտարարոթյունը, մեւնույնն է, չէին էլ գալու, որովհետեւ…
Եւ զամանալի է, որ Րաֆֆուն դրանում մեղադրում են նրանք, ովքեր լսելով, որ Րաֆֆիի հետ գնում ենք, այդպես էլ տեղից չշարժվեցին, ու մյուս անիրազեկներն էլ նրանց նայելով մնացին այնտեղ: Իրականում, Րաֆֆին ընդառաջելով այդ փոքր հատվածին ու նրանց փոխարեն իր ընտանքիքով կանգնելով առաջին գծում ու հարվածները վերցնելով իր, մեր վրա, ապացուցեց, որ նրանց ,պատկերացրածե ուղին դեպի փակուղին, առճակատումն ու արյունն է: 
2.մարդիկ, ովքեր երբեք շարժման համար մատը մատին չեն տվել, բայց իրենց պատկերացնում են հեղափոխության ամենա “թույն” փորձագետները, բացի սկանդալային իրադրություններ ստեղծելը, “կամերաներովե լիքը նկարվելը ու “հերոսանալը” այլ նպատակ չունեն ու այլ բանի ի վիճակի էլ չեն, 
3. այն քաղաքական ուժերին մերձ “փորձագետները” “վերլուծաբանները”, ակտիվիստները, որոնց երկրպագած քաղքական ուժերը վաղուց թռել են ժողովրդի կողքից,
4.մարդիկ, ովքեր մինչեւ փետրվարի 18-ը անխնա քննադատում ու պայքարում էին Րաֆֆու դեմ, իրենք ձախողվեցին, ժողովուրդը վստահության քեն տվեց Րաֆֆուն, եւ այսօր էլ նախկին “ձախողակները” պնդում են, թե շարժումը “սխալ ճանապարհով է գնում”,
5. ազնիվ քննադատներ, որոնք քիչ անց կհամոզվեն, որ “Բարեւի” շարժման ճանապահը 1996-ինը չէ, երբ ժողովուրդը գրոհեց պետական հաստատության վրա ու ընդդիմադիր գործիչները հետապնդվեցին ու վտարվեցին երկար ժամանակով՝ անգլուխ թողնելով շարժումը, 2003-ին չէ, երբ Ստեփան Դեմիրճյանին անուղղակի նախագահ հռչակելով ու նրա առաջնորդությամբ շարժվեցինք դեպի ինագուրացիայի վայրի ուղղութամբ՝ այն շրջապատելու /ինչպես ոմանք էին երեկ առաջարկում/, բայց ժողովրդի հետ հայտնվեցինք ոստկանական պատի առաջ ու մահակների ներքո, 2004-ի ապրիլի 12-ը չէ, երբ 80.000 հազարով շարժվեցինք դեպի Բաղրամյան 26, կեսգիշերին “Հիմա” գոռացողները չկային ու մնացել էինք 2000-3000 մարդով եւ հայտնվեցինք նռնակների, մահակների տակ ու հայտնվեցինք հիվանդանոցում /այդ թվում՝ ես/, 2008-ը չէ, երբ ամեն ինչ ավարտվեց մարտի 1-ով, զանգվածային ձեփրբակալություններով: Եեկ Րաֆֆին ընդառաջ գնալով այդ ճանապարհներին ծանոթ մարդկանց պահանջին, միասին գնաց, կանգնեց այդ բոլոր տարեթվերը հիշեցնող սահմանգծին, ու ցույց տվեց, որ դա հեռանկար չունի:
Չնայած քաղաքական քայլերի ընտրությունը մեծ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի համար, որովհետեւ անցյալում շատ ուղիներ փորձարկվել ու փակուղի են մտել, ժողովրդի հսկայական հատվածը բարդ խնդիր է ձեւակերպել Րաֆու համար /փոփոխություն՝ բայց անարյուն/, այդուհանդերձ “Բարեւի հեղափոխության” ճանապարհը այլ պետք է լինի: Այն տրամաբանության սահմաններում, որով Րաֆֆին փետրվարի 18-ին արնթացրեց ժողովրդին, հավատաց նրան, ժողովուրդն էլ իրեն, միայնակ հաղթեց հակառակը քարոզող բոլոր քաղաքական հոսանքներին: Եւ պայքարը, ո մտել է նոր շրջափուլ, պետք է շարունակվի ու ընթանա չտորրված ճանապարհով, որքան էլ ոմանք չհավատան դրան:




Լրահոս