Դատավորը 37 մլն դրամով տուն է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը նախորդ տարվա ընթացքում շուրջ 37 մլն դրամով գնել է անհատական բնակելի տուն:

Սա այն դեպքում, երբ դատավորի դրամական միջոցները 2014 թվականի սկզբին եղել են 200 հազար դրամ, իսկ տարեվերջին  դարձել 400 հազար դրամ: Նշենք, որ սույն դատավորի ամսական աշխատավարձը մոտ 400 հազար դրամ է:

Դատավորի ամուսինը՝ Գևորգ Գրիգորյանը, ավելի «համեստ» ունեցվածքի տեր է, նա դրամական միջոցներ չի ունեցել, իսկ տարեկան եկամուտը կազմել է 168 հազար դրամ:




Լրահոս