Չեմպիոնների լիգայում ոչ միշտ են լավագույնները հաղթում. Իբրահիմովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մալմե»-ի հետ խաղից առաջ ընդգծել է, որ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային առաջնությունում ոչ միշտ են լավագույնները հաղթում: Իբրահիմովիչի խոսքով` հասկանալու համար, թե ինչ է Չեմպիոնների լիգան, պետք է մասնակցել դրան:

«Չեմպիոնների լիգան առաջնություն է, որտեղ խաղում են լավագույն ֆուտբոլիստները, բայց ոչ միշտ են լավագույնները հաղթում: Հասկանակու համար, թե ինչ է Չեմպիոնների լիգան, կարելի է հասկանալ միայն դրան մասնակցելով: Հիմն, մթոնոլտ և մնացած այլ բաներ: Քեզ հետ կմրցեն լավագույն ֆուտբոլիստները, գնդակ, երկրպագուներ… դա յուրահատուկ զգացմունք է», – ընդգծել է նա:




Լրահոս