Զինված խմբի մեջ կարող են լինել նաև սիրիացիներ. թաղապետը մանրամասներ է պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

Armlur.am-ը զրուցեց Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ իրավապահները երեկվանից են սկսել զբաղվել այդ հարցերով և այսօր առավոտ սկսել հանցավոր խմբի վնասազերծումը:

«Հիմա ով կա այնտեղ, գետնի վրա պառկած են. երևի մեկ ժամվա ընթացքում պարզաբանում կտան, նոր կհանեն: Երևի սիրիացիներ կան, մեկ ժամից նոր պարզ կլինի», – նշեց նա:

Թաղապետը նշեց, որ ասում էին` 10 հոգի են եղել, սակայն հիմա ութն են, և երկուսի` փախուստի դիմելու մասին պարզ կլինի քիչ անց: Թաղապետը մեզ փոխանցեց, որ այժմ տարածքը փակ է, հանցագործները դեռ ներսում են և ոչ մեկին թույլ չեն տալիս մոտիկ գնալ:

Նա նաև հավելեց, որ տան վարձակալ Արթուր Վարդանյանն ԱՄՆ-ում է բնակվում և Հայաստանում հազվադեպ է լինում:




Լրահոս