Ինչ կապ ունի զինված խումբը «Նոր Հայաստան»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

Այս դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ վնասազերծմանը զուգահեռ` իրավապահները խուզարկության են ենթարկել նաև ընդդիմադիր գործիչների տները: Մասնավորապես շրջանառվում էին «Նոր Հայաստանի» և «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների անունները:

Armlur.am-ն այս տեղեկությունները ճշտելու նպատակով զրուցեց  Գարեգին Չուքասզյանի հետ, ով նշեց, որ ասեկոսեներ չի ցանկանում մեկնաբանել: «Երբ-որ կլինի պաշտոնական հաղորդագրություն, մենք էլ մեր կողմից կմեկնաբանենք: Հիմա ինչի մասին խոսենք, ինչ-որ մեկը ենթադրություն է արել, մենք պիտի հայտարարություննե՞ր տանք», – հավելեց նա:

Չուքասզյանը նշեց, որ չի կարող վարկիածներ քննարկել, քանի որ պաշտոնական հաղորդագրություն չի եղել: «Կա՞ որևիցէ հայտարարություն, որտեղ նշվում է այդ կապի մեջ: Փողոցի մակարդակով այնքան վարկածներ կան: Կարող է ասեն ռուսական ինքնաթիռն էլ է «Նոր Հայաստան»-ը խփել: Անկապ մեկն անկապություններ է ասել, պե՞տք է մեկնաբանեմ», – եզրափակեց նա:




Լրահոս