Զինված խումբը 1 ամիս բնակվել է Մարաշում, իսկ անշարժ գույքի գործակալին գտնել չի հաջողվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորք-Մարաշում ոստիկաններն ավարտել են զինված խմբի վնասազերծումից հետո իրականացվելիք հատուկ գործողությունները, և անդամները դուրս են բերվել վարձակալած տանից:

Armlur.am-ը զրուցեց տանտիրոջ քրոջ հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ մեկ ամիս առաջ են վարձով տվել տունը, և վարձակալության ժամկետը լրանում էր այսօր: Հիմա երկհարկանի տունն ամբողջովին ավերակի է վերածվել: Զինված խմբի անդամներից մի կնոջ անձնագիրը գտնվում է տանտիրոջ քրոջ մոտ, իսկ այդ կինն էլ Նուբարաշենից է:

Զրուցեցինք նաև տանտիրոջ տեգոր կնոջ հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ գիշերը դղրդյուն են լսել, վախեցել: Հավելենք, որ տունը վարձով տված անշարժ գույքի գործակալին չեն կարողանում գտնել:

Լուսնակարներն ու տեսանյութը` քիչ ուշ:




Լրահոս