Մենք կարող էինք գրավել Թուրքիան դեռևս 100 տարի առաջ. Ժիրինովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԼԴՊՌ» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին համոզված է, որ Թուրքիան կործանել է ռուսական Սու-24 ինքնաթիռը ոչ թե սխալմամբ, այլ տարածաշրջանում իր ազդեցության ամրապնդման նպատակով, փոխանցում է Lifenews-ը:

Նրա խոսքով՝ թուրք-սիրիական սահմանին այդ դեպքը պլանավորված բնույթ է ունեցել, սակայն Անկարան իր հաշվին այլևս միավորներ չի ստանա, քանի որ վաղուց իրեն դրսևորել է որպես իսլամիստների աջակից:

Ժիրինովսկին համոզված է, որ Ռուսաստանի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը թաքնված է երկու պետությունների պատմության մեջ:

«Թուրքիան իրեն նենգաբար է դրսևորում: Նրանք արդեն շատ տարիներ ռմբակոծում են Իրաքում Քրդստանին, մշտապես խախտում են Սիրիայի սահմանը՝ երկրի միջոցով տեղափոխելով իր զինյալներին, զինամթերքը, իսկ հետադարձ ճանապարհին մեծ քանակությամբ նավթամթերք են ստանում»,-նշել է քաղաքական գործիչը:

«Թուրքերը միշտ ատել են մեզ, և դա նշված է պատմության բոլոր դասագրքերում: Մենք մարտնչել ենք նրանց հետ 30 անգամ, և բոլոր պատերազմներում նրանք պարտություն են կրել: Մենք կարող էինք գրավել Թուրքիան 100 տարի առաջ: Թուրքիան պետք է դադարեցներ իր գոյությունը դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի պլանի համաձայն, սակայն բոլշևիկները խանգարեցին մեզ գրավել Ստաբուլը»,-հավելել է Ժիրինովսկին:

Նա նաև առաջարկել է Թուրքիայի դեմ պատասխան գործողություններ իրականացնել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս