«Անելիք բանկ»-ը` իր աշխատակցի սպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն այսօր հանդես է եկել ցավակցական հաղորդագրությամբ` կապված երեկ Երևանում տեղի ունեցած սպանության դեպքի և իր աշխատակցի սպանության հետ.

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ՝ նոյեմբերի 24-ին, հրազենային մահացու վնասվածքից կյանքից հեռացել է «Անելիք Բանկի» իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանը։

«Անելիք Բանկի» ողջ աշխատակազմն իր զորակցությունն է հայտնում Հ․ Աթանյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին։ Մեր շարքերից հեռացավ բանիմաց, հմուտ և պատասխանատու երիտասարդ մասնագետ, որը դեռ շատ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու։

Ցավում ենք մեր գործընկերոջ կորստի համար և տեղեկացնում, որ կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»։

 




Լրահոս