Ռալֆ Յիրիկյանն ու Հասմիկ Պողոսյանը ներկայացրին համատեղ իրականացված մշակութային ծրագրերի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել են համատեղ իրականացված մշակութային ծրագրերի արդյունքները:

ՀՀ մշակույթի նախարարությունը յուրաքանչյուր տարի հանդես է գալիս նախաձեռնություններով, որոնց մի մասը կյանքի չէր կոչվի առանց մշակույթի նվիրյալ կազմակերպությունների, և առաջին հերթին ՎիվաՍել-ՄՏՍ-ի: Մշակույթի նախարարությունը բարձր է գնահատում ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունն ազգային մշակույթի զարգացման գործում:

Խոսելով համագործակցության կարևորության մասին նախարարը նշել է. «Մեր բարեկամությունն արդեն տասը տարվա պատմություն ունի: Մեծ է ընկերության ներգրավվածությունը հատկապես ժամանակակից արվեստի և պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտներում: Սակայն չկա որևէ ոլորտ, որտեղ ընկերությունը չունենա իր մասնակցությունը: Հարկ է նշել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությամբ իրականացվող յուրաքանչյուր ծրագիր արձանագրում է որակական բարձր արդյունքներ»:

Մշակութային ոլորտը մշտապես եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Սոցիալական ներդրումների ծրագրի հիմնական ուղղություններից մեկը: 2015 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2 միլիարդ 512 միլիոն դրամի ներդրում է կատարել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում, որից 894.500.000 դրամ (35.6%) ներդրվել է մշակութային նախագծերի մեջ:

Ընդհանուր առմամբ` գործունեության տասը տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 23.6 միլիարդ դրամ է հատկացրել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի համար, որից 7.912.600.000 դրամն (34.4%) ուղղվել է մշակութային ծրագրերին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը մշակույթին նպատակ ունի նպաստելու աշխարհի հետ երկխոսության հաստատմանը և ազգային արժեքների տարածմանը: Մշակույթը նաև ինքնարտահայտման ձև է, մեր եզակիությունը, ազգային ինքնությունն ու տեսլականը ներկայացնելու միջոց: Աջակցություն ցուցաբերելով մշակութային նախաձեռնություններին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է իր ավանդն ունենալու ազգային մշակութային ավանդույթների ներկայացման և երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում: Յուրաքանչյուր մշակութային նախաձեռնություն նոր որակ ու գույն է հաղորդում հայ հասարակությանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ իրականացվող ծրագրերն ընդգրկում են տարբեր մշակութային ոլորտներ և ժանրեր, ինչպես նաև անդրադառնում են հայ ժողովրդի պատմության լուսաբանմանը, օրինակ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին արժեքավոր փաստաթղթերի նվիրաբերում, աջակցություն մի շարք կինո և երաժշտական փառատոների, օրինակ՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին, «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնին, «Նոր անուններ» փառատոնին, «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնին, «Ֆրեսկո» կինոփառատոնին, աջակցություն երաժշտական և պարային խմբերի՝ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթին, «Հովեր» պետական կամերային երգչախմբին, Հայաստանի ազգային երիտասարդական նվագախմբին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին, «Արս Լունգա» դուետին, «Ունիսոն» ՀԿ-ի երգչախմբին, աջակցություն մշակութային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, օրինակ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Պատասխան՝ 100 տարի անց» նախագծին, Հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանի «Հայկական երաժշտության գլուխգործոցներ» ալբոմի հրատարակմանը: Ընկերության ուշադրության կենտրոնում են նաև ազգային մշակութային արժեքների տարածմանն ու ճանաչմանն ուղղված լրագրողական նախաձեռնությունները, օրինակ՝ «Օտար-ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի, «Կիլիկիա» առագաստանավի վերաբերյալ փաստագրական ֆիլմի հովանավորությունը և այլն:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:




Լրահոս