Ով է ձերբակալված աղջիկը, և ինչ կապ ունի նա երևանյան ցույցերի հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորք-Մարաշում այսօր վնասազերծված հանցավոր խմբի ներկայացուցիչներից մեկին բոլորը նմանեցնում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին մասնակցած ակտիվիստներից մեկին:

Ակտիվիստի անունը Նելլի Մինասյան է. և դեպքի վայրում հայտնաբերված լուսանկարն ու վերջինիս ֆեյսբուքյան էջի լուսանկարները համադրելուց հետո նմանությունն իսկապես ակնհայտ է դառնում:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Նելլիին ճանաչում եմ Բաղրամյանից, բայց նա է եղել, թե` ոչ, չեմ կարող ասել: Ես էլ բոլորի նման տեսել եմ այն, ինչ որ կա մամուլում: Այնտեղ մի փոքր նկար է, որի աղջիկը նման է: Բայց չեմ ուզում միանշանակ նախօրոք բան ասել: Հստակ հրապարակված չեն անուններ, տվյալներ, միգուցե, պարզապես նման է»:

1

2




Լրահոս