Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-28-ին, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ, 29-30-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի և 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 2-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 26-28-ին, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ:




Լրահոս