Հանցավոր խմբավորո՞ւմ, ահաբեկչական խո՞ւմբ, թե՞ բեմադրված շոո՞ւ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ՝ վաղ առավոտից, Երեւանի մի քանի շրջաններում կարելի էր հանդիպել զինված իրավապահների, ինչը, բնականաբար, մարդկանց շրջանում տագնապ էր տարածում: Իսկ արդեն օրվա կեսին ամեն ինչ հստակեցվեց: Ըստ ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Նորքի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում հանցավոր խմբավորման տասը անդամներ են վնասազերծվել: «2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւանի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը»,- նշված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում: Իրավապահները պաշտոնապես չեն հայտնում, թե խմբի անդամները ինչ ծրագրեր են ունեցել, սակայն ոչ պաշտոնապես՝ մասնավոր զրույցներում ասում են, որ ինչ-որ ահաբեկչական գործողություններ են ծրագրել:

Եթե պարզվի, որ վնասազերծված խմբի անդամներն իսկապես ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Հայաստանում, ապա կարող են արձանագրել, որ սա նորություն է մեր երկրի համար:

Իսկ մինչ այդ տեղի ունեցածից հետո այլեւս հասկանալի է դառնում, թե վերջին օրերին խորհրդարանի անցագրայի ծառայության անվտանգության աշխատակիցներն ինչու էին ինքնաձիգներով զինված: Այս խնդրին «Ժողովուրդ»-ն անդրադարձել է երեկվա համարում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս