ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) հին ու բարի մեթոդ ասելով՝ ընտրակաշա՞ռք է հասկանում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը, որը «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերն է, սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին ներգրավված չէ: Նա մեր լրագրողի հետ զրույցում հաստատել է, որ թեպետ «այո»-ի կողմնակից է, բայց կարծում է, որ քարոզչության անհրաժեշտություն չկա․ «Ես դեռեւս քարոզչություն չեմ իրականացրել, 16 օր հանրապետությունում չէի, ով ինձ հարցնում է, ես ընդամենը բացատրում եմ նոր Սահմանադրության առավելությունները, բայց կարծում եմ, որ քարոզի որեւէ բան չկա։ Այսօր յուրաքանչյուր մարդ իր մտածածով է քվեարկում:

Փոխվել են ընտրողները, շաաատ են փոխվել եւ անում են այն, ինչ իրենք մտածում են: Արդյունքը կտեսնեք, կհամոզվեք․ ով ինչ քարոզ ուզում է անի կամ չանի, մեկ է՝ ամեն մարդ ինքն է որոշում ոնց քվեարկի»: Այսինքն՝ հին ու բարի մեթոդներն սպառե՞լ են իրենց։ «Դուք տեսե՞լ եք որեւէ մեկը գումար բաժանի, չկա նման բան, մինչեւ օրս չի եղել»,- ասել է պատգամավորը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս