Վանաձորի քաղաքապետի ու ազգականի պայքարը հետաքրքիր ընթացք է ստանում. Դարբինյանը հրաժարվում է ոստիկանություն ներկայանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 21-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը քննում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ ներկայացված դիմում-բողոքը, որը ներկայացրել է Լոռու մարզի դատախազությունը: Վանաձորի քաղաքապետի դեմ բողոքը դատախազությանը ներկայացրել է նրա ազգականը՝ հայտարարելով, թե Սամվել Դարբինյանը եւ նրա մտերիմներն իրեն սպառնում են: Եւ, ահա, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, ստանալով բողոքը, հեղինակին՝ Վիկտոր Դարբինյանին, հրավիրել է հարցաքննության՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը, սակայն քաղաքապետը հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն: Հետաքրքիր զարգացումներ են ընթանում:




Լրահոս