Մի-8 ուղղաթիռն ընկել է Ենիսեյ գետը. կա 15 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տուրուհան-ավիա» ընկերության Մի-8 ուղղաթիռն ընկել է Ենիսեյ գետի սառույցների վրա, փոխանցում է Lifenews-ը:

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իգարկայի օդանավակայանից թռիչքից 12 րոպե հետո Կրասնոյարսկի շրջանում:

Անձնակազմի հետ կապ չի եղել: Դեպքի վայր են մեկնել ամենագնացներ և օդային բարձիկով նավ` ուղևորների տարհանման համար:

Որոշ ժամանակ անց ողջ մնացած ուղևորները կարողացել են կապի դուրս գալ հեռախոսով:

Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը հասել է 15-ի: Ավելի վաղ հաղորդվում է 8 զոհի մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս