Բակո Սահակյանը պարգևատրել է և ոստիկանության գնդապետի կոչումներ շնորհել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու եւ ոստիկանության գնդապետի կոչում շնորհելու մասին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության եւ ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են.
Նահապետ Բաղդասարյանը – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կետի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան

Վաչիկ Դանիելյանը – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ավագ տեսուչ-հերթապահ, ոստիկանության մայոր

Սամվել Խանումյանը – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության ոստիկանության պահպանության գումարտակի թիվ 1 վաշտի ավագ, ոստիկանության ավագ ենթասպա

Արթուր Հայրապետյանը – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին օպերլիազոր, միլիցիայի պաշտոնաթող ավագ լեյտենանտ

Վահան Պողոսյանը – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի թիվ 2 ճանապարհապարեկային ծառայության սպայական ջոկի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Աբրահամյանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեղամ Գաբրիելյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:




Լրահոս