Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողները ներկայացան ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 10.20-ին, բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Արթուր Ս.-ն, ով օգոստոսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14.20-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Սամվել Հ.-ն, ով 2014 թ. մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:

Սամվել Հ.-ն ներկայացվել է ՀՔԾ` քննության:




Լրահոս