ՖԻՖԱ-ն արդեն որոշել է ԱԱ-2018-ի սկսելու օրն ու ժամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության մեկնարկին թեեւ 2,5 տարի կա, սակայն ՖԻՖԱ-ն արդեն որոշել է մրցաշարը սկսելու օրն ու ժամը:

Ինչպես հայտնի է, ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնությունը կայանալու է Ռուսաստանում: Մրցաշարի բացումը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 18:00-ին:

ՖԻՖԱ-ի կանոնակարգով առաջնության կազմակերպիչը մեկ տարի առաջ պետք է անցկացնի նաեւ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը: 2017 թվականի մրցաշարը կմեկնարկի հունիսի 17-ին, ժամը 21:00-ին:




Լրահոս