Հայաստանի տրանսպորտային ներուժի նոր հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի նախարարության նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 3-ին տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն այցելեցին Երասխում գտնվող «Արմաշ» տերմինալը և ծանոթացան օբյեկտի տրանսպորտային և լոգիստիկ հնարավորություններին: Հյուրերին ուղեկցում էր «Մանանա գրեյն» և «Մանանա Սթոուն» ընկերությունների («Արմաշ» տերմինալի սեփականատերեր) տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:

Հյուրերին ներկայացվեց բեռնաթափման, բեռների պահեստավորման և մշակման տեխնոլոգիական ողջ գործընթացը, պահեստների հնարավորություններն և պահպանման պայմանները:

Իրանի սահմանից 300 կմ հեռավորության վրա գտնվող և մինչև 15 հազար տոննա հացահատիկային բեռներ ու 500 կոնտեյներ պահպանման հնարավորություններ ունեցող այս տերմինալը մեծ ծավալի բեռների սպասարկման էական ներուժ ունի:

«Արմաշ»-ի մասնագետների կողմից մշակված բեռների տարբեր տեսակների սպասարկման նախագիծն ուղղված է ՀԿԵ-ի երկաթուղային ենթակառուցվածքն օգտագործելով Հայաստանի Հանրապերության՝ որպես տարանցիկ երկրի ներուժի զարգացմանը:

Անհրաժեշտ է նշել, որ տերմինալը կարող է աշխատել ինչպես բեռնափոխադրումների ուղիղ տարբերակով (բեռնաթափումը վագոններից՝ ավտոտրանսպորտ), այնպես էլ օգտագործելով պահեստները: «Արմաշը» կարող է սպասարկել տարբեր տեսակի բեռներ՝ հացահատիկեղեն, շինանյութ, քիմիական և վերամշակող արդյունաբերության արտադրանք և այլն:

Տերմինալի օգտագործումը բեռնափոխադրումների գործընթացում թույլ կտա էապես կրճատել մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ ժամանակը: Բոլոր մաքսային գործընթացները կկատարվեն տերմինալում, բոլոր կազմակերպչական հարցերն արդեն լուծված են:

Անհրաժեշտ է նշել, որ ՀԿԵ-ն կուտակել է բեռնափոխադրումների հարուստ և հաջող փորձ: Այժմ Ընկերությունը բեռնափոխարդրումներ է իրականացնում աշխարհի 75 երկրներ:

Ընկերությունը արդյունավետ համագործակցում է նաև Վրաստանի երկաթուղայինների հետ: 2009 թվականից շաբաթական 2 անգամ աշխատում է Կարմիր Բլուր-Փոթի-Կարմիր Բլուր արագացված կոնտեյներային գնացքը: 2008 թվականի հետ համեմատ՝ ՀԿԵ-ի կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալն աճեց 80%-ով:

Ընկերությունում համոզված են, որ «Արմաշ» տերմինալի հնարավորությունների օգտագործմամբ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների իրականացմանն ուղղված ներկայացվող նախագիծը կլինի արդյունավետ և թույլ կտա ապահովել երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճն ու Հայաստանի տարանցիկ ներուժի զարգացումը: 

«ՀԿԵ» ՓԲԸն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 




Լրահոս