Վանգան նախազգուշացնում էր «Իսլամական պետության» հարձակումների մասին. Daily Mirror

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարացի պայծառատես Վանգան, ով կանխատեսել էր ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն ու Թայլանդի ցունամին, նախազգուշացրել է նաև այն մասին, որ 2016թ. Եվրոպան կգրավեն մուսուլման ծայրահեղականները. գրում է The Daily Mirror-ը:

Նա նաև մեծ պատերազմ է կանխատեսել, որը կսկսվի 2010թ. «արաբական գարունից» և կավարտվի 2043թ. խալիֆաթի ստեղծմամբ, որի կենտրոնը կդառնա Հռոմը:

Պարբերականն ընդգծում է, որ Վանգայի կանխատեսումները «սարսափեցնող» են: Եվ եթե հավատանք պայծառատեսին, ապա գալիք տարվա ավարտին Եվրոպան կդադարի գոյություն ունենալ, իսկ ողջ մայրցամաքը կամայացվի:

Նշվում է, որ Վանգան, ով մահացել է 1996թ. 85 տարեկանում, մի շարք կանխատեսումներ է արել, որոնք իրականություն են դարձել: Ոմանք նրան «բալկանյան Նոստրադամուս» էին անվանում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս