Այսօր Տանգոյի միջազգային օրն է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինացի նշանավոր երգիչ և կինոդերասան Կառլոս Գարդելի՝ «Տանգոյի արքա»-ի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 11-ին, նշվում է Տանգոյի միջազգային օրը: Տանգոյի «կենտրոնում» պարող զույգն է, նրանց հույզերն ու զգացմունքները: Այս պարի ժամանակ ընդունված չէ խոսել կամ ժպտալ:

Տանգոն իմպրովիզացիոն պար է, որի կատարման տեսանկյունից շատ կարևոր է զուգընկերոջ պարային գաղտնիքներին տիրապետելը: Տանգոն «ծնվել է» Բուենոս Այրեսում, երբ 19-20-րդ դդ. Արգենտինայում միախառնվեցին տարբեր ազգերի` Աֆրիկայի, Արգենտինայի, Կուբայի, Իսպանիայի մշակույթներն ու ավանդույթները:

tango

Արգենտինայում ի սկզբանե տանգոն համարվել է աղքատ թաղամասի բնակիչների պար: Այդպիսի մի թաղամասի բնակիչ էր նաև Կառլոս Գարդելը, ով Արգենտինա էր գաղթել Փարիզից: Կարճ ժամանակում նա հայտնի դարձավ ամբողջ Արգենտինայում որպես «Տանգոյի արքա»:

Հարկ է նշել, որ ժամանակին տանգո պարելն արգելված էր Գերմանիայում և Ռուսաստանում, որն, ինչ խոսք, չխանգարեց այս պարի լայն տարածմանը: Ի դեպ, «տանգո» բառն ավելի վաղ է առաջացել, քան բուն պարը: «Տանգո» բառն օգտագործվում էր Կանարյան կղզիներում այն ժամանակ, երբ ցանկանում էին սևամորթներին հրավիրել թմբուկներով նվագելու:

Ներկայումս տանգոյի մի քանի տեսակ կա` «միլանգերո», «սալանո», «լիսո», «ֆանտազիա» և այլն: Տանգոյի այս բոլոր տեսակներն ունեն մեկ ընդհանրություն` դրանք բոլորն էլ լի են զգացմունքայնությամբ և հուզականությամբ:




Լրահոս