Պարտավոր ենք առանց ամբիցիաների միավորվել եվ վերցնել Երեվանն այսօրվա ռեժիմի ձեռքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ,Հայ Ազգային Կոնգրեսիե հանրահավաքը: Տևական դադարից հետո սա 2013-ին ՀԱԿ առաջին հանրահավաքն է:
Ելույթի խոսքով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: 
Վերջինս ներկաներից ներողություն խնդրեց, որ 11 ամիս հանրահավաք չեն արել:
“Մենք կարոտել ենք Ձեզ, Ձեր աջակցությունը մեզ համար ամեն ինչ է: Կարծում եմ՝ դուք կարոտել եք գրագետ խոսքի, համոզիչ և վստահելի խոսքի, իսկ մենք էլ մեզ զրկել ենք մեզ Ձեր հզոր աջակցությունն ունեալուց: Հարգելինե՛րս, մի քանի օրից այստեղ ընտրություններ են: Դրանք միայն Երևանին վերաբերող չեն, դրանք ամենևին էլ ավագանու չեն, որտեղ պետք է լուծենք միայն տնտեսական հարցերը. այս ընտրություններն ավելին են, քան սովորական ընտրությունները: Այստեղ է լուծվելու Հայաստանի իշխանության խնդիրը, որովհետև Երևանում է կենտրոնացված Հայաստանի բոլոր բնագավառների մինչև 90 տոկոսը: Աստված մեզ շնորհ բերի այս ընտրություններում Հանրապետականին զրկելու այս սուրբ մայրաքաղաքից, իր մենաշնորհից: Մենք կոչ ենք անում բոլոր ոչ իշխանական ուժերին միավորվել: Մենք պարտավոր ենք առանց ամբիցիաների միավորվել, միասնականության միջոցով վերցնել Երևանն այսօրվա ռեժիմի ձեռքից: Սա քաղաքական, համահանրապետական ակցիա է”,-ասաց Արամ Մանուկյանը:
Վերջինս նշեց նաև, որ հրապարակում է նաև օրեր առաջ բուկլետներ բաժանելիս ծեծի ենթարկված երիտասարդը և հավելեց, որ երբեք ՀԱԿ-ին հնարավոր չէ կոտրել կամ վախեցնել:
Նա նշեց նաև, որ ՀԱԿ ավագանու ցուցակի անդամները, եթե բանավեճի մեջ մտնեն իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ, նրանց “կծալեն”, քանի որ նրանք ոչ միայն գրագետ են, այլ նաև ունեն առավելություն՝ սիրում են այս երկիրը, իրենք են այս երկրի տերը և իրենք են այս երկրում իշխանափոխություն իրականացնողները:
lurer .com




Լրահոս