Արտառոց դեպք` Շենգավիթում. ինչո՞ւ ընկերները ցանկացան հափշտակել մարմնավաճառի պահպանակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Երիտասարդները ծեծել, ապա՝ թալանել են մարմնավաճառին:

ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին է մակագրվել քրեական գործ՝ հարուցված ՀՀ ՔՕ 175 հոդվածի 2-րդ մասի (ավազակությունը) և 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (կյանքի համար վտանգավոր եղանակով կողոպուտի փորձը) հատկանիշներով:

Ամբաստանյալի աթոռին են հայտնվել 25-ամյա Գարիկն ու 24-ամյա Հարութը: Այսպես, ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընթացիկ տարվա մարտի 20-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցում մոտենալով մարմնավաճառությամբ զբաղվող Կարինեին և իր մոտ եղած դանակը պահելով նրա պարանոցին և կոկորդը կտրելու սպառնալիք տալով, գումար պահանջելով` հրել է նրան դեպի ցանկապատը: Սրա հետևանքով Գարիկը Կարինեի առողջությանը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ապա Կարինեն հրել է Գարիկին և մի քանի մետր հեռանալով` իր մոտ գտնվող բջջային հեռախոսով փորձել է զանգահարել, սակայն Գարիկը հափշտակել է այն:

Իսկ Հարութը մեղադրվում է այն բանում, որ որոշել է օգտվել ընկերոջ և մարմնավաճառի քաշքշուկից: Ըստ մեղադրանքի՝ Հարութը, բացահայտ հափշտակություն կատարելու նպատակով, մոտեցել է Կարինեին, բաճկոնի ձախ գրպանից հափշտակել է 3 հատ 1000 դրամանոց թղթադրամ, 6 հատ պահպանակ և հյուրանոցի այցեքարտ: Այդ ժամանակ Կարինեն բղավել և օգնություն է կանչել, իսկ Հարութը վերջինիս լռեցնելու համար մի քանի անգամ ապտակել է նրա դեմքին: Տղաները չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:




Լրահոս