Ռուսաստանում ադրբեջանցի քրեական հեղինակություն է սպանվել

Ռուսաստանում ադրբեջանցի քրեական հեղինակություն է սպանվել

Վորոնեժում սրճարաններից մեկում սպանվել է ադրբեջանցի 37-ամյա քրեական հեղինակությունը. փոխանցում է Apa.az-ը:

Վորոնեժի ՔԿ-ում հայտնել են, որ սպանության փաստով քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն), հետաքննություն է ընթանում:

«ՌԻԱ Վորոնեժ»-ի տվյալների համաձայն՝ կոնֆլիկտը ծագել է հայրենակիցների հետ: Նրանք հանդիպել են սրճարանում վիճելի հարցերը քննարկելու համար: Ամենայն հավանականությամբ, կողմերը համաձայնության չեն եկել, և ադրբեջանցու ուղղությամբ կրակ են բացել սրճարանի ելքի մոտ, ապա ծեծել և աղավաղել նրա դեմքը անճանաչելիության աստիճան:

Դրանից հետ մարդասպանները փախուստի են դիմել իրենց ավտոմեքենաներով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան