Ինչպես Հույսի ավան թաղամասի ՀՀԿ շտաբի պետը հայտնվեց կալանավայրում, և ինչպես դատապարտյալները կնքեցին նրան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականին Armlur.am-ի «Բացահայտում» հաղորդաշարի շրջանակներում բազմիցս անդրադարձել ենք Աբովյան քրեակատարողական հիմնարկում ազատազրկման դատապարտված կանանց խնդիրներին: Բանն այն է, որ քրեակատարողական հիմնարկի բաց տիպի գաղութի դատապարտյալ մի խումբ կանայք նամակ էին ուղարկել Սերժ Սարգսյանին և ՀՀ ԱՆ ՔԿՀ պետ Արթուր Օսիկյանին, քանի որ նրանց զրկել էին օրենքով հասանելիք արձակուրդից:

Սա էլ դեռ քիչ չէր, քրեակատարողական հիմնարկներում աղմուկ էր բարձրացել, թե դրա ղեկավարությունը որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաներ է ստեղծել: Խոսքը ծեծի գործով ազատազրկման ադատապարտված Լիլյա Խաչատուրովայի մասին էր, ասում էին, թե նա, իբր, զոն նայող է և ինչպես ուզում, այնպես էլ անում է: Սակայն Լիլյա Խաչատուրովան, ով առավել հայտնի էր Կարիճ Լիլո անվամբ, մեզ հետ զրույցում վստահեցրել էր, թե կանանց գաղութում զոն նայող չկա, իսկ ինքն էլ արտոնյալ լինել չի կարող, քանի որ ՔԿՀ-ում նման հասկացություն չկա: Ինչևէ, Լիլյա Խատուրովան շուրջ երեք ամիս է, ինչ ազատության մեջ է գտնվում և փորձում է իր կյանքը փոխել: Մեզ հետ զրույցում նա ասել էր, թե հայտնվելով ճաղերի հետևում` չի չարացել կյանքի, մարդկանց նկատմամբ, առավել զգոն է դարձել և սովորել է կարևորը` որևէ քայլի գնալուց առաջ երկար մտածել: Աբովյան քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ կանանց կյանքի պատմությունները տարբեր են, իսկ մեր այսօրվա հերոսը Հույսի ավան թաղամասի բնակիչ Կարիեն Այվազյանն է:

2003 թվականին քաղաք Երևանի Հույսի ավան աղամասում Կարինե Այվազյանը բնակարան ստացավ: Ամուսնու` ազատամարտիկ Անդրանիկ Սահակյանի և 5 երեխաների հետ Կարինեն Հույսի ավանում կրպակ էր բացել և օրվա հացի խնդիրն էր լուծում: Ավելին, Կարինեն Հույսի ավան թաղամասում այնպիսի հայտնի անձնավորություն էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նրան տարբեր ընտրությունների ժամանակ նշանակել է թաղամասի ՀՀԿ շտաբի պետ, սակայն 2006-ին` Կարինեի ամուսնու մահից հետո, նրա կյանքում շատ բան փոխվեց:

Մանրամասները՝ տեսանյութում.

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս