ArmLur.am-ի տեղեկություններով` «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը եկել է Հայաստան և այս պահին գտնվում է Ծաղկաձորում: ArmLur.am-ին նաև հայտնի դարձավ, որ նրան դիմավորել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը
Ինչպես նաև «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը:
Նշենք, որ Շաքրո Մոլոդոյը եկել է Հայաստան` հանգիստն անցկացնելու Ծաղկաձորում: Նրա հետ Հայաստան են ժամանել նաև մի քանի այլ «օրենքով գողեր»: Վերջիններիս Հայաստան ժամանման նպատակը նույնպես ամանորյա հանգիստն է:
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ժամանակաշրջանում «օրենքով գողերի» մեծ հավաք տեղի ունեցավ Հայաստանում: ArmLur.am-ը գրել էր, որ Երևանից ոչ հեռու կայացել է վերջին տարիների ամենախոշոր «օրենքով գողերի» հավաքը:
Հավելենք, որ այս անգամ էլ նրանք թերևս դահուկ կքշեն և հընթացս քրեական աշխարհում որոշ հարցեր կկարգավորեն: