8 միֆ ալկոհոլի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սառը ցնցուղը օգնում է սթափվել, որքան հին է գինին, այնքան լավն է, կարմիր գինին առավել օգտակար է…

Այս և այլ միֆեր ներկայացնում ենք ստորև.

Միֆ №1՝ Ալկոհոլի մուգ տեսակները քիչ վնասակար են

1

Կարմիր գինին, գարեջրի, ռոմի և այլ ոգելից խմիչքների մուգ տեսակները, որպես կանոն, պարունակում են հակաօքսիդանտներ:

Իրականում. ալկոհոլի մուգ տեսակներն իսկապես կարող են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ պարունակել: Սակայն բացի այդ օգտակար նյութերից` ալկոհոլի նման տեսակները պարունակում են մեծ քանակությամբ կոգեներներ՝ տոքսիններ, կենսաբանորեն ակտիվ բաղադրիչներ:

Միֆ №2՝ Որքան հին է գինին, այնքան լավն է

2

Գինու ընտրության դեպքում հաճախ մենք ուշադրություն ենք դարձնում ոչ թե գույնին, սորտին, այլ` արտադրման թվին: Ընդունված է կարծել, որ որքան հին է գինին, այնքան այն որակով է, համով է և, իհարկե, թանկ:

Իրականում. ամեն բան կախված է գինու տեսակից: Որոշ տեսակներ նախատեսված են ընդամենը մեկ տարվա ընթացքում օգտագործելու համար: Պահել նման գինին անմիաստ է և նույնիսկ հակացուցված: Կան և այլ գինիներ, որոնք պետք է «մեծանան»: Բացի այդ` գինու մեջ պարունակվող հակաօքսիդանտները, որոնք կանխում են ուռուցքների գոյացումն ու դադարեցնում ծերացման գործընթացը, ժամանակի ընթացքում նվազում են:

Միֆ №3՝ Մուգ գարեջրի մեջ սպիրտի տոկոսը շատ է, քան սպիտակի մեջ

3

Իրականում. գարեջրի բաց տեսակները, չնայած ունեն այլ գույն, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադառնում ալկոհոլի կալորիականության և ջերմային արժեքի վրա: Մի շարք մուգ տեսակներ ունեն ավելի մեծ կալորիականության և սպիրտի ցածր մակարդակ, քան բաց տեսակները:

Միֆ №4՝ Սրտխառնոցի «արդյունքն» օգնում է սթափվել և ազատվել խումհարից

4

Եթե սրտխառնոց է առաջանում, ապա, նշանակում է, որ ալկոհոլ չկա օրգանիզում, և գլխացավն ու վատ ինքնազգացողությունը հաջորդ օրը կանցնեն:

Իրականում. արյան մեջ ալկոհոլը վայրկենական ներթափանցում է արյան մեջ առաջին կումից: Եթե սրտխառնոց է առաջանում, ապա ալկոհոլից թունավորումն արդեն անխուսափելի է:

Միֆ №5՝ Քնելուց առաջ սննդի ընդունումը կանխում է խումհարը 

5

Իրականում. ալկոհոլը միանգամից ներթափանցում է արյան մեջ, և յուղոտ սնունդը ոչ մի կերպ չի ազդում օրգանիզմից ալկոհոլի դուրսբերմանը: Ընդհակառակը՝ յուղոտ սննդի և ալկոհոլի միախառնությունը բացասական է ազդում ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների աշխատանքի վրա: Առավոտյան ինքնազգացողությունն ավելի վատ կլինի, քան նախորդ օրը:

Միֆ №6՝ Ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները 

6

Իրականում. ալկոհոլը կարող է ժամանակավորապես արգելակել միտքը, սակայն չի կարող սպանել ուղեղի բջիջները: Իհարկե, կարևոր է իմանալ, որ ալկոհոլի չարաշահումը վնասկար է առողջությանը:

Միֆ №7՝ Սուրճը և սառը ցնցուղը կարող են սթափեցնել 

7

Իրականում. սուրճը և սառը ցնցուղը կարող են փոքր ինչ սթափեցնել, սակայն չեն կարող օրգանիզմից «դուրս բերել» ալկոհոլը և չեն վերացնի դրա հետևանքները:

Միֆ №8՝ Ալկոհոլի օգտագործումից առաջ սննդի ընդունումը կօգնի չհարբել

8

Իրականում. այս փաստը չի կարելի ամբողջությամբ հերքել: Երբ սնունդը մարսվում է, ալկոհոլը հեշտությամբ ներթափանցում է արյան մեջ, և սթափության մասին կարելի է մոռանալ:

Ամենակարևորը՝ քաղցած ստամոքսին մի խմեք և հիշեք չափի մասին:




Լրահոս