Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սարավան-Գորայք, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Նորաշեն ճանապարհահատվածները և Մեղրու լեռնանցքը:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս