Նստել էր տաքսի ու հեռախոս գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 01.00-ին, 1969 թ. ծնված Հրայր Շ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ իր «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոսը:

Հունվարի 19-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1996 թ. ծնված Աշոտ Ս.-ն, ով նույն օրը, ժամը 20.00-ին, Օղակաձև այգում հայտնաբերվել, ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Բայց սա դեռ ամենը չէ:

2015 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 00.40-ին, 1958 թ. ծնված Լևոն Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան նստած երեք ուղևորներից մեկը սրահից գողացել է իր բջջային հեռախոսը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է նույն ինքը՝ Աշոտ Ս.-ն:

Քննությունը շարունակվում է:




Լրահոս