Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Գեղեցիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով որսորդական հրացան, 19 մմ տրամաչափի` 4, 5,6 մմ տրամաչափի 21 և 7,62 մմ տրամաչափի 21 փամփուշտ:

***
Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1957 թ. ծնված Լյովա Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ինքնաշեն հրացան և գնդացրի 4 փամփուշտ:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Գևորգ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 57 և 7,62 մմ տրամաչափի 84 փամփուշտ:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Հակոբ Գ.-ն կամավոր հանձնել է «ԲՈւՄ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 12, 7,62 մմ տրամաչափի 2 և «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:




Լրահոս