Beeline-ի` Գորիսում գտնվող գրասենյակը գործում է Անկախության 19 հասցեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը տեղեկացնում է, որ ս.թ. հունվարի 21-ից Գորիս քաղաքում գործող ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակը գործում է Անկախության 19 հասցեում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ, ժամը 9:00-ից մինչև 18:00-ը:

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր սեփական վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցերից մեկը։ Ներկայումս, Հայաստանում գործում է 67 գրասենյակ, որոնցից 44-ը` մարզերում, իսկ 23-ը` Երևանում։

Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։




Լրահոս